«Սերվիս Ագրո» բեռնափոխադրող ընկերության ղեկավարի՝ Բեսո Ջիքիայի խոսքերով, երկաթուղով Ղազախստանից հացահատկի բեռնափոխադրման նախաձեռնությունը որոշակի անձանց շահերից է բխում:
Այս հայտարարությունը կատարվել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությանն ի պատասխան, որ Ղազախստանը պատրաստ է կրճատել երկաթուղային սակագինը 50%-ով` ղազախական հացահատիկ երկիր ներկրելու համար:
«Դա թույլ կտա ներմուծողներին հացահատիկ ներկրել առավել մատչելի գներով, եւ դրա շնորհիվ հնարավոր կլինի առաջիկայում խուսափել հացի գների բարձրացումից», – հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Պայմանագրի լրացուցիչ մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն, ըստ Բեսո Ջիքիայի, երկաթուղով Ղազախստանից Վրաստան հացահատիկի բեռնափոխադրումը տեխնիկապես բարդ չէ, բայց ոչ մրցունակ, եւ կարող է գոյություն ունենալ միայն առաքման այլ միջոցների արհեստականորեն սահմանափակելու պայմաններում:
«Երկաթուղում կան որոշակի անհատներ, ովքեր շահագրգռված են այս ուղղությունը իրենց ձեռքը գցելու համար: Երկաթուղային փոխադրումների շուկան մենաշնորհված է, եւ հացահատկի տրանսպորտավորումը մեկի ձեռքերում է, ավելի կոնկրետ` մեկ ընկերության ձեռքերում: Եթե ղազախական ուղղությունը ամբողջովին կփոխանցվի երկաթուղուն, իսկ տրանսպորտի այլ տիպերը կսահմանափակվեն, դա լուրջ վնաս կհասցնի ավտոտրանսպորտային ընկերություններին», – հայտարարել է նա:
Ըստ նրա, դա կհանգեցնի գրեթե 50 ընկերությունների սնանկացմանը, ինչը կարող է պատճառ դառնալ բեռնատարների վարորդների նոր բողոքի ցույցերի:
«Վարորդները չեն դադարի, շատ ընտանիքներ կմնան առանց գոյատևման կենսապայմանների: Երկաթուղային ուղեվարձի սուբսիդավորումը ինքնաբերաբար ավտոճանապարհային փոխադրումները տանի պարտվողական դիրքին: Այս իրավիճակում ղազախական ներկրումը կլինի մեկ ընկերության ձեռքերում», – հայտարարել է նա:
Նյութն արտատպված է bizzone.info-ից