Փոկայի սպանությունը, որը տեղի էր ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 3-ին եւ դրան հետևած վրեժխնդրությունը սոցիալական ցանցերում, այնուհետև լրատվամիջոցներում դարձան միջէթնիկ երկպառակության առաջացման առիթ: Ի՞նչը պատճառ դարձավ հայատյացության արտահայտման, Jnews.ge-ը խոսել է այս իրավիճակի մասին «Խաղաղության հիմնադրամ» կազմակերպության հիմնադիր Գիորգի Թումասյանի հետ:

– Կարծես տեղի ունեցավ համագյուղացու սպանությունը, ապա հետևեց վրեժխնդրությունը, բոլոր կողմերը միեւնույն ազգության ներկայացուցիչներ էին եւ մեկ գյուղից էին, ինչո՞ւ դա էթնիկ պառակտման պատճառ դարձավ: Որտե՞ղից սկսվեց այս ամենը:

Դեկտեմբերի 17-ին (Փոկայի իրադարձություններից 2 շաբաթ անց), Facebook-ի վրացական հատվածում մեկ անձի գրառում տարածվեց, որը ներկայացնում էր այս իրադարձությունները որպես կրոնական-էթնիկական խնդիր: Դրանից հետո այն ակտիվորեն սկսվեց տարածվել սոցիալական լրատվամիջոցների միջոցով: Ես դիմեցի գրառման հեղինակին եւ պատմեցի այն մասին, թե իրականում ինչ էր տեղի ունեցել, որ ամեն ինչ շատ ավելի վաղ էր տեղի ունեցել եւ որ հենց այդ ժամանակ էր եղել: Նա ջնջեց գրառումը, սակայն խնդիրն այն է, որ այն արդեն ակտիվորեն տարածվել էր:

– Բայց ինչո՞ւ այդ սխալ գրառումը նման ռեզոնանս ստացավ:

Ցավոք, այդ իրադարձությունները օգտագործվել են տարբեր կազմակերպությունների կողմից` իրենց շահերի համար: Կոնկրետ նկատի ունեմ սոցիալական եւ այլ լրատվամիջոցներին: Այսպիսով, մենք տեսանք, որ ԶԼՄ-ները տարբեր են, օրինակ, «Վրացական գաղափար» կայքը նեո-նացիստական է, ազգայնական շարժումները անմիջապես սա օգտագործեցին որպես ազգային եւ կրոնական խնդիր՝ հայերի եւ վրացիների միջեւ: Բնականաբար, սա անընդունելի է, մենք դիմեցինք տարբեր տարածողների, որպեսզի այս թեման չանցկացնեն կրոնական կամ ազգային գծով: Մենք բարձրացրեցինք այս հարցը Վրաստանի Հանրային պաշտպանի հետ Ազգային փոքրամասնությունների խորհրդի հանդիպման ժամանակ: Փոկայի հետ կապված այս խնդիրը կարող է շարունակվել տարբեր ուղղություններով: Այս խնդրից առաջացավ հայատյացության նոր ալիք, մենք տեսնում ենք, որ այս խնդիրը պետք է լուծվի լայն հանրության միջոցով: