«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED) շտապողական է համարում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում վերակազմավորման գործընթացը: Հասարակական կազմակերպությունից նաև խոսում են կատարված փոփոխությունների «հիմնավորման ցածր որակի» մասին:

«2021 թվականին ԿԸՀ-ում կառուցվածքային վերակազմավորման գործընթացը պատշաճ կերպով հիմնավորված չէ և ցույց է տալիս, որ վերակազմավորումը շտապողական ընթացք ունի, ինչի մասին վկայում են կանոնակարգում երկու փոփոխությունները՝ մարտի 5-ից մայիսի 14-ը, և նոր վարչության կարճ ժամանակահատվածում հերթական բարեփոխումը»:

SFED–ը ԿԸՀ–ից տեղեկություն է հայցել ընթացիկ վերակազմավորման իրավական հիմքերի մասին, սակայն, ինչպես նշված է, ԿԸՀ–ն չի կարողացել հիմնավորված փաստարկներ ներկայացնել.

«Ընտրական վարչակազմից ստացված պատասխանը չի պարունակել ամբողջական տեղեկատվություն բարձրացված խնդիրների վերաբերյալ և եզրափակվել է ընդհանուր ձևակերպմամբ»:

ՀԿ-ն նաև մեկնաբանում է «Վրացական երազանքի» և որոշ ընդդիմադիր կուսակցությունների միջև ձեռք բերված համաձայնությունը, որը ներառում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բարեփոխումները: Ոչ կառավարական կազմակերպությունը կարծում է, որ ներկայիս քաղաքական գործընթացների լույսի ներքո կարող է ԿԸՀ-ի ավելի լայն կառուցվածքային վերակազմավորման անհրաժեշտություն առաջանալ:

«Մինչև բարեփոխման ավարտը ԿԸՀ-ի կողմից կայացված ցանկացած որոշում կզրկվի բարձր լեգիտիմությունից և, որպես հետևանք, հասարակության վստահությունից, հատկապես ընդդիմադիր կուսակցությունների կողմից նշանակված անդամների բացակայության պայմաններում», – ասվում է ISFED-ի հայտարարության մեջ:

«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրությունը» հայտարարում է, որ ինստիտուցիոնալ ցանկացած վերափոխում պետք է տեղի ունենա նոր վարչակազմի ձևավորումից հետո, և ընթացիկ փոփոխությունները պետք է կասեցվեն մինչև ընտրական բարեփոխումների ավարտը, քանի որ դա լեգիտիմությունից զուրկ է:

Աղբյուրը՝ SovaNews