Պատժամիջոցների պատճառով «IDS Borjomi»-ն ժամանակավորապես դադարեցնում է արտադրությունը։ Ընկերության տվյալներով՝ «IDS Borjomi Georgia»-ն ծանր իրավիճակում է հայտնվել Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից»։

«Ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկաներում ստեղծված բարդ իրավիճակին գումարվել է բանկային հաշիվների սահմանափակ հասանելիությունը, որը փակել է ընկերությանը արտարժույթով եկամուտներ ստանալու և պարտատերերին փոխհատուցելու հնարավորությունը:

Ընկերությունը մինչ օրս շարունակել է գործել իրավիճակը էականորեն շտկվելու ակնկալիքով, ինչը, ցավոք, մինչ օրս հնարավոր չի եղել։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ընկերությունը ստիպված է ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցնել Բորջոմիի երկու շշալցման գործարաններում արտադրական գործընթացը։

Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում իրավիճակը կբարելավվի, և մենք հնարավորություն կունենանք վերսկսել աշխատանքը»,- ասվում է «IDS Borjomi Georgia»-ի հայտարարության մեջ։

2013 թվականից ռուսական «Alpha Group»-ին է պատկանում «IDS Borjomi»-ի բաժնետոմսերի 60%-ը: «Alpha Group»-ի հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանը հայտնվել է պատժամիջոցների ենթարկված օլիգարխների ցուցակում։