Գրադարակը սկսում է իր տասներորդ ուսանողական սեզոնը: Նախագծի աջակիցը «Վրաստանի բանկն» է, որը գրադարակի հետ միասին էլ ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում կրթության զարգացման և բացահայտման ուղղությամբ: Ծրագրի հաղթող ուսանողները հնարավորություն կունենան սովորելու Քեմբրիջի ամառային դպրոցում:
Ուսանողական սեզոնի գրանցումն արդեն սկսվել է և հայտերի ընդունման գործընթացը կավարտվի մարտի 12-ին: Նախագծին կարող են մասնակցել բակալավրիատում սովորող բոլոր ուսանողները: Գրանցման համար երիտասարդները պետք է թիմեր կազմեն և առցանց գրանցվեն: Խումբը պտեք է անվանում ունենա, որը գրանցման պարտադիր պայմաններից մեկն է, բացի այդ ուսանողները պետք է գրանցեն նաև խմբի բոլոր անդամների տվյալները (անուն ազգանուն, ուսումնական հաստատության անվանում, ֆակուլտետ և կուրս, ֆեյսբուքյան էջի հղում, և հեռախոսահամար):
Այն ուսանողները, որոնք չունեն խմբակիցներ, նախագիծը նրանց հնարավորություն է տալիս լրացնել իրենց տվյալները և նախագծի ներսում գտնել խմբակիցներ:
Նախագծի շրջանակներում գրականությամբ, արվեստով և գիտության այլ ոլորտներով հետաքրքրվող ուսանողները հնարավորություն ունեն ցույց տալու իրենց գիտելիքները, մրցելու այլ բուհ-երի թիմերի հետ՝ գուշակելով գրականության, արվեստի և գիտության ոլորտից տրվող հարցերի ճիշտ պատասխանները, իսկ հաղթելու դեպքում մեկնել Քեմբրիջում սովորելու:
Այս ծրագրի շրջանակներում արդեն 19 ուսանող սովորել է Քեմբրիջում։
Նախագծի հովանավորը Վրաստան բանկն է, որն իր հայտարարության մեջ նշում է՝ նախագծի նպատակն է նպաստել երկրում կրթության մատչելիության աճին և երիտասարդների համար ստեղծել նոր հնարավորություններ, որոնք կօգնեն նրանց ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել, բացահայտել իրենց ներուժը և ստեղծել ավելի լավ ապագա։
Վրաստանի Բանկի ուսանողական քարտը 2020 թվականից ակտիվորեն աջակցում է գրադարակին, նախաձեռնելով շատ այլ նախագծեր, որոնցից մեկը հեռուստատեսային նախագիծն էր, որին մասնակցել է 223 ուսանող։ Այս նախագծին մասնակցելով և ներգրավելով ծրագրում, մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցելու այլ ծրագրերի, ինչպիսիք էն հեռուստատեսային նախագծերը և հնարավորությունը օգտվելու «գրադարակի օնլայն բաժնից»: