Հայոց լեզվի և գրականության նոր դասագրքերը, որոնք կհրատարակվեն Վրաստանում, ըստ նախագծի նախնական տվյալների պետք է ներդրվեին ուսումնական ծրագրի մեջ` 2018-2019 ուսումնական տարում, սակայն դասագրքերը դեռ նոր պետք է տպվեն։

Հայոց լեզվի և գրականության դասագրքերի խնդիրն արդիական է արդեն մի քանի տարի, երբ դասագրքերը անցկացնել սահմանով դարձավ անհնար: Ներկայում Ջավախքի դպրոցների հայոց լեզվի և գրականության դասագրքերն արդեն մաշված են ու հնացած: Երկար տարիներ, Վրաստանը փորձում է լուծել ազգային փոքրամասնությունների դպրոցներում դասագրքերի խնդիրը։ Ըստ նոր նախագծի փոքրամասնությունների համար նախատեսված գրքերը պետք է տպվեն Վրաստանում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեր հարցին՝ թե ե՞րբ պատրաստ կլինեն դասագրքերը պատասխանեցին.

«Թեմաները պատրաստ են, և մի քանի օրից կհայտարարվի տենդեր-մրցույթ տպագրման համար։ Գրքերը պատրաստ կլինեն և կհանձնվեն դպրոցներին», – ասացին նախարարությունից։

Գրքերի նախնական տվյալները ստուգվել են, եղել են հետ ուղղարկման գործընթացներ, այդ իսկ պատճառով էլ տպագրման աշխատանքները հետաձգվել են։ Տենդեր-մրցույթ կհայտարարվի ոչ միայն հայոց լեզվի և գրականության, այլ բոլոր ոչ վրացալեզու դասագրքերի տպագրման համար։

Հանրային պաշտպան. Հայաստանի դասագրքերը չեն համապատասխանում չափանիշներին

Փոփոխությունները միայն հաջորդ տարվանից

Գայանե Ակոջյան