Փետրվարի 28-ին, Ախալքալաքում կայացավ ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրի փակումը, որին մասնակցում էին ինչպես Ախալքալաքից, այնպես էլ Ախալցիխեից, Նինոծմինդայից և Ծալկայից:
Նախագիծն իրականացնում էր ասոցիացիա «Տոլերանտը», որի տնօրեն Ցիռա Մեսխիշվիլիին պատմում է, որ մի քանի ամիս է ինչ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում երիտասարդներին տարբեր հմտություններ են սովորեցնում: Նպատակն է՝ երիտասարդների մեջ ձևավորել ու ամրապնդել առաջնորդի գաղափարը, բարձրացնել հասարակական ակտիվության մակարդակը և այլն:
«35 երիտասարդներ վերապատրաստվեցին և հանդիպումներ անցկացրեցին իրենց համայնքներում: Նրանք խոսել են քաղաքացիական ակտիվության դերի և դրա կարևորության մասին: Երիտասարդներն աշխատում են իրենց հասարակություններում եղած խնդիրներին լուծում տալ, բարձրաձայնել դրանց մասին: Ես վստահ եմ, որ եթե աշխատեն այդ ուղղությամբ, ապա անպայման արդյունքի կհասնեն»,- ասում է Ցիռա Մեսխիշվիլին:
Ծրագրի մասնակից Անա Հարությունյանը նշում է. «Տարբեր միջոցառումներ ենք ունեցել՝ ներառյալ ճամբարը, որն անցկացվեց Բորջոմիում: Այդ ընթացքում թրեյնինգներ անցանք, իսկ հետո մեր ստացած գիտելիքներով կիսվեցինք տարբեր գյուղերի երեխաների հետ: Թեմաները տարբեր էին, օրինակ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքներ, ինտեգրման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև կանանց իրավունքներ և գենդերային հավասարություն, և այլն:
Անայի խոսքով՝ ծրագիրն օգնել է տեղեկատվության տարածմանը, նպաստել երիտասարդների մտածելակերպում դրական փոփոխություններին, նաև մարդու իրավունքների մասին ավելի խորը մտածելու առիթ տվել:
Ծրագրի փակման ավարտին մասնակից երիտասարդները կիսվեցին են իրենց տպավորություններով, շնորհակալական խոսքեր հղեցին կազմակերպիչներին՝ ընձեռնված հնարավորության և ստացած գիտելիքների համար: Իսկ նախագծի ակտիվ մասնակիցները ստացան սերտիֆիկատներ: