Այսօր Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մայք Վան Քոլդամը ոչ պաշտոնական այցով եղել է Ջավախքի լրատվական կենտրոնի (Jnews.ge) գրասենյակում։
Հանդիպումը կազմակերպել էր Ռոնդելի հիմնադրամը։ Դեսպան Վան Քոլդամը Ջավախք էր ժամանել ոչ պաշտոնական այցով և հանդիպել Ջավախքում աշխատող լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նախ Նիդեռլանդների դեսպանն այցելել է Գորելովկա գյուղ և տեսել դուխոբոր համայնքի «Մանկատուն» հուշարձանը, որից հետո Նինոծմինդայում հանդիպել է «Ռադիո Նոր»-ի լրագրողների հետ։
Այնուհետև Jnews-ի գրասենյակում ոչ պաշտոնական միջավայրում դեսպանը զրուցել է Ախալքալաքի և Նինոծմինդայի լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է շրջանում առկա խնդիրների, մարդու իրավունքների, տնտեսական և դրանից բխող քաղաքական խնդիրների, միգրացիայի և այլնի մասին։
Նիդեռլանդների դեսպանը նշել է, որ սա երկուսուկես տարվա ընթացքում առաջին հանդիպումն է, քանի որ ինքը ներկայացնում է իր երկիրը Վրաստանում, և խոստացել է վերադառնալ։