Վրաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը Բուլղարիայում է գտնվում: Բռնքամարտիկները Սոֆիա քաղաքում մասնակցում են «Ա» կարգի «Ստրանժա-2023» միջազգային մրցաշարին։ Ախալքալաքից մրցաշարին կմասնակցում է երեք բռնցքամարտիկ՝ Արամ Խրիկյանը, Արտյուշ Գոմցյանը և Արտյոմ Յորդանյանը:
«Մեր մարզիկներն արդեն երեք օր է Սոֆիայում են: Այսօր Արամ Խրիկյանը կմենամարտի Բելառուսիան ներկայացնող բռնցքամարտիկի հետ, վաղը Գոմցյանի մենամարտն է, իսկ փետրվարի 23-ին՝ Յորդանյանի», — JNEWS-ին հայտնեց Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը:
Այս մրցաշարը բռնցքամարտի աշխարհի փոքր առաջնություն է, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից։ Այս մրցաշարից հետո արդեն մարզիկները պետք է պատրաստվեն աշխարհի առաջնությանը, որը կկայանա մայիս ամսին։
Վրաստանի բռնցքամարտիկների ազգային հավաքականը մեկնել է Սոֆիա հետևյալ կազմով՝
- Արամ Խրիկյան՝ 57 կգ,
- Արտյոմ Յորդանյան՝ 92 կգ,
- Արտյուշ Գոմցյան՝ 60 կգ,
- Լուկա Կուբլաշվիլի՝ 48 կգ,
- Սախիլ Ալախվերդովի՝ 51 կգ,
- Լաշա Գագնիձե՝ 63,5 կգ,
- Լաշա Գուրուլի՝ 67 կգ,
- Գիորգի Խարաբաձե՝ 75 կգ,
- Օթար Նավերիանի՝ 80 կգ,
- Գիորգի Ղուշիտաշվիլի՝ 86 կգ,
- Գիորգի Ճիղլաձե՝ 92 կգ,
- Նիկոլոզ Բեգաձե՝ 92+ կգ։
Մարզիչներ՝ Բեժան Ճիճինավա, Թեյմուրազ Օչիգավա և Իլիա Տլաշաձե:
Բժիշկ՝ Բեքա Բրեգաձե։
Կարդացեք նաև՝
Արամ Խրիկյանը և Արտյուշ Գոմցյանը բռնցքամարտի Վրաստանի չեմպիոններ են