Բաթումում շարունակվում է բռնցքամարտի առաջնությունը, այսօր՝ փետրվարի 4-ին, առաջնության եզրափակիչն է։ Այս պահին Ախալքալաքն արդեն ունի 4 չեմպիոն և 2 արծաթե մեդալակիր։ Մեծահասակների պայքարում չեմպիոններ են դարձել Արտյուշ Գոմցյանն ու Արամ Խրիկյանը։ Երիտասարդական խմբի չեմպիոններն են Սամվել Ղազարյանը և Գոռ Այվազյանը։
Պավլիկ Եղոյանը պատանիների մեջ գրավեց պատվավոր, երկրորդ տեղը, Արմեն Գրիգորյանը հաղթանակը զիջելով ընկերոջը՝ Արտյուշ Գոմցյանին ևս նվաճեց արծաթե մեդալ։ Արշակ Էլիզբարյանը բրոնզե մեդալ էր նվաճել կիսաեզրափակիչում:
Արտյուշ Գոմցյանը և Արմեն Գրիգորյանը պայքարել են միմյանց դեմ, նրանց մենամարտը շատ զգացմունքային է անցել, քանի որ նրանք ընկերներ են։
Ախալքալաքցի մարզիկները ավարտեցին Վրաստանի առաջնության եզրափակիչ փուլը երիտասարդների տարիքային կարգում։ Մեծահասակների տարիքային կարգում ոսկու համար կպայքարի նաեւ Արտյոմ Յորդանյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 30-ից փետրվարի 4-ը Վրաստանում անցկացվում է բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում են նաև ախալքալաքցի մարզիկներ: