Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է: 50 ընտրատարածքից մեծ մասում պայքարն ընթացել է Միացյալ Ազգային Շարժման և «Վրացական երազանքի» թեկնածուների միջև, սակայն ոչ մի ընտրատարածքում Միացյալ Ազգային Շարժման թեկնածուները չեն հաղթել: «Վրացական երազանքի» թեկնածուները պարտվել են միայն այնտեղ, որտեղ չի եղել «ազգայիններից» թեկնածու:
2016 թ.-ի Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները արդեն հրապարակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: Հոկտեմբերի 30-ին Վրաստանի 50 մեծամասնական ընտրատարածքում կայացավ ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլի նախնական արդյունքները գրեթե նույնն են: Բոլոր ընտրատարածքներում բացառությամբ 6 ընտրատարածքի, պայքարն ընթացել է «Միացյալ ազգային շարժման» և «Վրացական երազանքի» թեկնածուների միջև: Եվ այս բոլոր ընտրատարածքներում էլ նույն իրավիճակն է, ձայների ավելի քան 60%-ը հավաքել է «Վրացական երազանք»-ի թեկնածուն, իսկ «Միացյալ ազգային շարժման» թեկնածուն լավագույն դեպքում՝ ավելի քան 30%-ը:
Միայն մի ընտրատարածքում պայքարն ընթացել է առանց իշխող կուսակցության թեկնածուի: Մթածմինդայի №1 ընտրատարածքում պայքարել են անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Նիկոլոզ Ռուրուն: Զգալի գերազանցությամբ հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին, հավաքելով 67.58% ձայն:
Ընտրատարածքներից 5-ում, որտեղ «Վրացական երազանքի» թեկնածուի դեմ այլ կուսակցությունների թեկնածուներ էին, կամ անկախ թեկնածու, այսինքն, ոչ «Միացյալ ազգային շարժում»-ից, հաղթել են իշխող կուսակցության 4 թեկնածուներ, բայց առաջին №43 ընտրատարածքում ք. Խաշուրիում, իշխող կուսակցության թեկնածուն պարտվել է «Թոփաձե. Արդյունաբերողները – մեր հայրենիքը» կուսակցության թեկնածուին: Սիմոն Նոզաձեն «Թոփաձեի» կուսակցությունից վաստակեց 61.55%: