Այսօր՝ կեսօրին, Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին ավտովթար է եղել։ Իրար են բախվել իրանական պետհամարանիշով բեռնատարը և վրացական պետհամարանիշով ford տրանզիտ մեքենան։ Մահացածներ չկան:

Ford-ի ուղևորները մարմնական տարբեր կարգի վնասվածքներ են ստացել: Ուղևորներից երկուսին շտապ օգնությունը տեղափեխել է հիվանդանոց, երրորդ ուղևորին մեքենայից նոր են դուրս բերել, այժմ փորձում են վարորդին դուրս հանել մեքենայից:

Այս պահին տեղում աշխատում են շտապ օգնության և ոստիկանության աշխատակիցները։