Արդեն մի քանի ամիս է Վրաստանում տարածված է վիրուսային հիվանդություններ, որոնք կարծես ավելի շատ երեխաների շրջանում է նկատվում, քան մեծահասակների։ Էվեքս կլինիկայի ընդունարանի և շտապ օգնության կենտրոնի բժիշկ Մզիա Կոչալիձեի հետ JNEWS-ը զրուցել է տարածված վիրուսի, բուժման տարբերակների և վիրուսից խուսափելու հնարավոր միջոցների մասին։
– Ավելի շատ վիրուսը տարածված է մեծահասակների թե՞ փոքրերի շրջանում։
– Այս վերջին վիրուսն ավելի շատ տարածված է 0-14 տարեկան երեխաների մոտ և, ցավոք, ավելի դժվար են տանում երեխաները, քան մեծահասակները: Երեխաների մոտ ավելի դժվար է ընթանում։ Ընդհանուր առմամբ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ տիպի վիրուս է, սակայն ուզում եմ ասել, որ ամենակարևորն այն է, որ հիմա բնակչության շրջանում խուճապ չկա։ Ավարտվեց խուճապի շրջանը, որն օգնում է, որ ամեն ինչ լավ ավարտ ունենա։ Հնարավոր է այս վարակը, իր պաթոգեններով ավելի բարդ է, քան կորոնավարակը, սակայն էմոցիոնալ ֆոնը, որ փոխվեց շատ լավ է:
– Ո՞ր դեպքերում եք երեխաներին ուղարկում մայրաքաղաքի կլինիկաներ։
– Լինում են դեպքեր, երբ երեխաներին բուժվելու կամ խորհրդատվություն ստանալու համար ուղարկում ենք մայրաքաղաք, բայց հիմնականում այստեղ են բուժվում։ Թբիլիսի ուղարկում ենք, եթե 4-5 օրվա ընթացքում վիճակը բարդանում է, և ավելի խորը բուժում է պահանջում:
– Վիրուսային այս հիվանդությանն ինչպիսի՞ ախտանիշեր են բնորոշ։
– Այս վարակի ախտանիշները նույնն են, ինչ մյուս վիրուսային հիվանդություններինը: Օրինակ՝ շնչառական խնդիրներ, ընդհանուր թուլություն, ջերմություն, ինչպես նաև չոր հազ։ Եվ, եթե թեթև բուժման արդյունքում չի վերանում թվարկված ախտանիշները, սկսում ենք նաև հակաբիոտիկնեորվ բուժել, երբ բրոնխներում կամ թոքերում է սկսում զարգանալ գործընթացը։ Առաջին մի քանի օրվա ընթացքում սովորական, ֆիզիկական երևույթ է, երբ երեխայի մոտ նկատվում է տաքություն, քթից լործանման գոյացություն է հոսում, երեխան սկսում է քրտնել:
– Շա՞տ են հիվանդանոց դիմողները։
– Մեր հիվանդանոցի ստացիոնարում, ինչպես նաև երեխանների բաժանմունքում վերջին երկու ամսում բավականին ավելացել է երեխաների թիվը։ Ուզում եմ նշել, որ դիմողները շատ են, սակայն պարտադիր չէ, որ յուրաքանչյուր երեխայի հոսպիտալացնենք։ Եթե ավելի հեշտ են տանում հիվանդությունը և հնարավոր է տանը բուժվել, ապա մեր մանկաբույժերի ցուցումով բուժումը շարունակում են տներում:
– Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսներից։
Բնականաբար վիրուսից հնարավոր չէ պաշտպանվել այնպես, որ ընդհանրապես չվարակվես, առավել ևս այն դեպքում, երբ երեխայի իմունիտետը ցածր է, վիրուսն ամենուր է, և վարակվելը շատ հեշտ: Ինչպես նաև, եթե կա սերտ շփում այն անձնանց հետ, ովքեր արդեն իսկ վարակված են։ Պետք է խուսափել մարդաշատ վայրերից, հիվանդ մարդկանց հետ շփումից: Երեխաների համար մաքուր օդին զբոսնելը օրվա ընթացքում շատ կարևոր է, վիտամիններով ծանրաբեռնելը իմ համար ընդունելի չէ, նրանց պետք է շատ միրգ տալ, ինչպես նաև տնական կոմպոտներ։
Համենայնդեպս, պետք է զգույշ լինել։ Թե ինչքան կերկարի վիրուսի տարածման ակտիվ շրջանը, դժվար է ասել, բայց կամաց-կամաց կնվազի, մոտավորապես մարտի կեսերին: