Անցած տարվանից կառավարությունը բազմիցս հայտարարում էր, որ քաղցկեղով հիվանդների բուժումն ամբողջությամբ ֆինանսավորվելու է, սակայն այսօր հիվանդներն ու նրանց հարազատները պնդում են, որ իրականում այդ խոստումները սուտ են։

Անցյալ տարի փոփոխություններ են կատարվել երկրի առողջապահության համընդհանուր ծրագրում, որը, ըստ Առողջապահության նախարարության՝ պետք է ամբողջությամբ ֆինանսավորի հորմոնալ թերապիան, քիմիաթերապիան, ճառագայթային թերապիան և դեղորայքը:

Սակայն հիվանդներն ու նրանց հարազատները պնդում են, որ պետական ծրագրով յուրաքանչյուր հիվանդի համար 25 000 լարիի սահմանաչափը բավարարում է ընդամենը 2-3 ամիս, իսկ բոլոր ֆինանսավորվող դեղորայքը դեֆիցիտում են։ Ապահովագրությունը ևս չի մարում պարբերական հետազոտությունները:

«Սա այն գումարն է, որը պետք է երևի երկու-երեք ամսվա համար։ Թվարկված են նաև 13 դեղամիջոցներ, որոնք կարող են ֆինանսավորվել քաղցկեղով հիվանդների համար, ինչը մեծ առաջընթաց է, բայց այս 13 դեղամիջոցները դեֆիցիտում են», – լրագրողներին ասել է «Կապ կյանքի համար» կազմակերպության ղեկավար Գվանցա Ափխաիձեն։

Բացի այդ, կազմակերպությունում կարծում են, որ Գերմանիայում քաղցկեղից բուժվող Վրաստանի քաղաքացիների համար արտաքսման վտանգ կա։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում նույնպես մտահոգված են քաղցկեղով հիվանդների ճակատագրով, հիվանդների և նրանց հարազատների հետ պատրաստվում են փետրվարի 4-ին բողոքի ակցիա անցկացնել Վրաստանի խորհրդարանի մոտ։