Վաղը՝ մարտին 14-ին, Վրաստանում սպասվում է տեղումներ, բարձրալեռ շրջաններում հնարավոր է թաց ձյուն տեղա:
Ինչպես «Ինտերպրես»-ին հայտնել է Վրաստանի բնապահպանական Ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների բաժնի վարիչ Դոդո Գվազավան՝ եղանակը կպարզվի մարտի 15-ին, սակայն մարտի 16-ից Վրաստանում կրկին սպասվում է անկայուն եղանակ:
«Այսօր Վրաստանում հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արևմտյան Վրաստանում օդը տաքանալու է մինչև +20, +25 աստիճան, իսկ Արևելյան Վրաստանում՝ +17, +22 աստիճան: Վաղը կեսօրին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հնարավոր է թաց ձյուն տեղա, օդի ջերմաստիճանը կնվազի, իսկ ցածրադիր վայրերում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +15, +18 աստիճան:
Մայրաքաղաքում կդիտվի անձրև կտեղա և օրվա ավարտին սպասվում է քամի: Վաղը Թբիլիսիում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +15, +17 աստիճան: Մարտի 15-ին տեղումների քանակը կնվազի, երկինքը կպարզվի միայն մեկ օր: Եղանակը կրկին անկայուն կլինի մարտի 16-ից», – հայտարարել է Գվազավան: