Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լագոդեխի քաղաքից (Կախեթի շրջան) 15 կմ հեռավորության վրա:
Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 11:22-ին՝ Զեմո Խեչիլի գյուղից 6 կմ հեռավորության վրա։
Էպիկենտրոնում ցնցումների խորությունը 23 կմ է եղել: