Վրաստանում ամենամսյա սոցիալական նպաստները տրվում են համապատասխան սոցիալական միավորներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ծնողազուրկ երեխաներին։ Jnews-ը հրապարակում է Վրաստանի սոցիալական ծառայության գործակալությունից ստացված տեղեկությունը։

Սահմանափակ կարողություններ ունեցող անձինք

Սահմանափակ կարողություններ ունեցող անձինք կարող են ստանալ ամենամսյա դրամական օգնություն, որը կախված է հաշմանդամության կատեգորիայից։

Նպաստը տրամադրվում է միայն այն անձանց, ովքեր իրենց կարգավիճակը հաստատող փաստաթղթեր են ներկայացրել Սոցիալական ծառայությունների գործակալության Ախալքալաքի կենտրոն։

Սահմանափակ կարողություններ ունեցող անձի կարգավիճակ կարող են ստանալ այն անձինք, ովքեր հետազոտվել են և ունեն հիվանդացության վերաբերյալ բժշկի եզրակացություն։ Այդ եզրակացությունն անձը պետք է ներկայացնի Ախալքալաքի հիվանդանոցի բժշկական փորձաքննության հանձնաժողով։

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժշկական փորձագետները հաշմանդամության կատեգորիա մարդկանց տալիս են ըստ կլինիկական եզրակացության։ Կլինիկական եզրակացություն կարող է տալ միայն կլինիկան, որտեղ մարդն անցնում է ամբողջական հետազոտություն։

  • Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են 408 լարի, որից 340 լարին հիմնական նպաստն է, իսկ 68 լարին լրացուցիչ 20% գումարը լեռնային գոտում ապրելու համար:
  • երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են 210 լարի, որից 175 լարին հիմնական նպաստն է, 35 լարին՝ լեռնային կարգավիճակի նպաստը:
  • Սահմանափակ կարողություններ ունեցող անձինք, ովքեր հասել են կենսաթոշակային տարիքի, պետք է որոշեն՝ շարունակելու են սոցիալական աջակցություն ստանալ, թե տարիքային կենսաթոշակ են ստանալու: Վերջիններս չեն կարող ստանալ և՛ թոշակ, և՛ նպաստ։

    Ծնողազուրկներ

    Միակողմանի ծնողազուրկները ստանում են ամսական 120 լարի։ Հիմնական 100 լարի նպաստին ավելանում է 20% լեռնային նպաստը։

    Երկկողմ ծնողազուրկ երեխաները ստանում են 180 լարի, 150 լարի հիմնական նպաստին գումարվում է 20% լեռնային նպաստը:

    Նպաստ ըստ սոցիալական միավորների

    Միավորների վրա հիմնված սոցիալական աջակցությունը հասանելի է 0-ից 120 000 միավոր ունեցողներին: Սոցիալական աջակցության չափը կախված է միավորներից։ Որքան ցածր է միավորը, այնքան անձը/ընտանիքը քիչ է համարվում սոցիալապես պաշտպանված:

    Սոցիալական միավորները, որոնք ցույց են տալիս ընտանիքի/անհատի սոցիալական ապահովության աստիճանը կարելի է ստանալ, Ախալքալաքի Սոցիալական աջակցության գործակալության կենտրոնում, լրացնելով դիմումի ձևը: Դրանից հետո մեկ ամսվա ընթացքում սոցիալական գործակալը գնում է դիմողի տուն և լրացնում ձևաթուղթը` հիմնվելով դիմողի պատասխանների վրա: Այնուհետեւ տվյալները մուտքագրվում են ծրագրում, որն էլ որոշում է միավորները։

  • Եթե ընտանիքը/անձը ունի 0-ից մինչև 35 000 միավոր, ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանում է 60 լարի, մինչև 16 տարեկան երեխաները՝ 150 լարի
  • Եթե սոցիալական միավորը 35 000-ից մինչև 57 000 է, ապա ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանում է 50 լարի, երեխաները` 150 լարի
  • Եթե սոցիալական միավորը 57 000-ից մինչև 65 000 է, ապա ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանում է 40 լարի, իսկ երեխաները` 150 լարի:
  • Եթե կա 65 000-ից մինչև 120 000 միավոր, ապա միայն մինչև 16 տարեկան երեխաներն են ստանում սոցիալական աջակցություն՝ յուրաքանչյուրը 150 լարի:
  • Ախալքալաքի մունիցիպալիտետի սոցիալապես անապահով բնակիչները կարող են օգտվել նաև մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցփաթեթից, որը հիմնականում նախատեսում է միանվագ նպաստ, ինչպես նաև աջակցություն գործառական և կրթական հարցերում: Այս մասին մանրամասն ընթերցե՛ք Jnews-ի նյութը:

    Ովքեր կարող են սոցիալական աջակցություն ստանալ Ախալքալաքում 2023 թվականին