Արդեն երկրորդ տարին է Ախալքալաքի շրջանը փորձում է մաքրել գյուղերը կուտակված աղբից:
Այս տարի, Ախալքալաքի շրջանը շարունակում է գյուղերից աղբի հեռացման ծրագիրը: Անցյալ տարի այս նպատակի համար յուրաքանչյուր գյուղ «Օգնություն գյուղին ծրագրով» իր գումարից հատկացրել էր 500-ից 1000 լարի: Այս տարի, գյուղերի մաքրման համար տեղական բյուջեն հատկացրել է 50 000 լարի:
Չնայած որ տարեկան մեկ անգամ արված աղբահանությունը չլուծեց խնդիրը, սակայն այն գյուղերը տարիների ընթացքում կուտակված աղբից մաքրելու մի քայլ է: Գրեթե յուրաքանչյուր գյուղ մուտք գործելիս առաջին բանը, որ աչքի է ընկնում դա աղբի կուտակումներն են մի քանի վայրում:
Գյուղերից աղբի դուրս բերման տենդեր-մրցույթը հայտարարվել էր այս տարվա օգոստոսին և այն հաղթել էր ՍՊԸ «Սան մաքրումը» 49 000 լարի չափով: Համաձայն տենդեր-մրցույթի պայմանների «Սան մաքրումը» պետք է ավարտեր աշխատանքները հոկտեմբերի 11-ին: Ընկերությունը շրջանի 62 գյուղերից, ըստ նրանց տեղեկատվության, ընդհանուր առմամբ դուրս է բերել 1860 խոր/մ աղբ:
«Կան գյուղեր, որտեղ մեքենաները 5-6 անգամ : Գրված էր 100 խոր/ մ, բայց իրականում կար 200-300 խոր/ մ.: Ես ասել եմ լիազորներին, որ նրանք վերահսկեն իրավիճակը, աղբը հավաքեն մի տեղ, որպեսզի հեշտ լինի այն դուրս հանելը: Իսկ նրանք ստեղծում են փոքր աղբավայրերեր շատ տեղերում », – ասում է «Սան մաքրման» տնօրեն Պարգև Յորդանյանը:
Աղբահանության համար «Սան մաքրումը» տեխնիկան վարձել է, քանի որ նրանք ընդամենը ունեն երկու միավոր տեխնիկա:
Շուշան Շիրինյան