Այսօր՝ փետրվարի 13-ին, Ախալքալաքում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 632, որից 327-ը՝ Ախալքալաքում, իսկ 150-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 6 նոր դեպք. Ադիգենի՝ 1, Ասպինձա՝ 1, Ախալցիխե՝ 0, Ախալքալաք՝ 0, Բորժոմի` 4 և Նինոծմինդա՝ 0:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 153 անձ. Ախալցիխեում՝ 21, Բորժոմիում՝ 66, Ադիգենում՝ 53, Ասպինձայում՝ 10, Ախալքալաքում՝ 4 և Նինոծմինդայում՝ 0:

Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 37 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 21 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 520, իսկ մահվան դեպքերը՝ 46:

Այս պահի դրությամբ սպասվում է 80 թեստի պատասխանի։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 3 անձ, ընթանում է փորձաքննություն։