Դեկտեմբերի 3-ից Վրաստանի Ֆինանսների նախարարությանն առընթեր Եկամուտների ծառայությունը սկսել է 300 լարիի փոխհատուցման դիմումներն ընդունել այն հաստատությունների աշխատակիցների համար, որոնց գործունեությունը սահմանափակված է 2020 թվականի նոյեմբերի 28-ից ներառյալ 2021 թվականի փետրվարի 1-ը: Դիմումը, սակայն, պետք է ներկայացնի կա՛մ Եկամուտների ծառայության էլեկտրոնային համակարգում գրանցված ինքնազբաղված անձը, կա՛մ դիմումատուի գործատուն՝ https://eservices.rs.ge. կայքի իր էջից։

Տեղեկատվությունն այն մասին, թե ինչ պետք է անել 300 լարիի չափով փոխհատուցումը ստանալու համար, ներկայացվել էր մասամբ և ամեն ինչ չէր, որ հասկանալի էր, բայց երեկ երեկոյան Եկամուտների ծառայությունը հրապարակել է պարզաբանումներ, թե ինչպես հայտադիմումը ներկայացնել:

Պարզաբանենք ավելի մանրամասն

Այն անձինք, ովքեր ժամանակավորապես կորցրել են իրենց աշխատանքը (11/28/2020-ից ներառյալ 02/01/2021-ը)՝ կառավարության կողմից կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով, ոչ մի տեղ չպիտի գրանցվեն: Եթե ​​եկամուտը կորցրած անձը ինքնազբաղված է և գրանցված է rs.ge համակարգում, ապա նա ինքն է իր էջից դիմում ուղարկելու rs.ge-ում: Եթե ​​եկամուտը կորցրած անձը վարձու աշխատող է, ապա նրա անունով դիմումը պիտի ներկայացնի գործատուն: Այսինքն, այն օբյեկտը, որի համար աշխատում է տվյալ աշխատակիցը, rs.ge-ի իր էջից լրացնում է հայտադիմումի ձևը:

danarti2

Ավելի հասկանալի լինելու համար ենթադրենք, որ անձն աշխատում էր Ախալքալաքի ռեստորանում և սահմանափակումների արդյունքում չի կարող 2 ամիս աշխատել և եկամուտ ստանալ: Այս դեպքում տվյալ անձի անունից դիմումը պիտի ուղարկեն՝ հաշվապահը, հաստատության սեփականատերը կամ այն ​​անձը, ով զբաղվում է rs.ge-ին հիմնարկի հարկերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմամբ:

Բացի այդ, եթե, օրինակ, ինչ-որ մեկը մասնավոր մարզադահլիճ ունի (սա չի վերաբերում մունիցիպալիտետի օբյեկտների վրա), ապա նա պետք է ունենա ավտորիզացված էջ rs.ge-ում և փոխհատուցման դիմումն ուղարկի իր էջի միջոցով:

danarti2

Հայցադիմումի և փոխհատուցման վերջնաժամկետը

Նախնական հայտադիմումը պետք է ուղարկվի դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 24-ը ներառյալ, բայց դիմումում հնարավոր կլինի հստակեցնել տվյալները մինչև 2020 թվականի դեկտեմբերի 28-ը ներառյալ:

Ֆինանսների նախարարությունը կստուգի գործատուի կողմից տրամադրված տեղեկատվությունը, 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ​​կփոխանցի Զբաղվածության գործակալությանը, որն էլ իր հերթին 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է փոխհատուցումը փոխանցի ըստ տրամադրված ցուցակի: