Հարկային խարդախության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել ութ մարդ: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ մեղադրյալներն իրենց ընկերությունների անունից ներկայացրել են ԱԱՀ-ի ամսական հայտարարագրեր, որոնցում մուտքագրել են իրացված ապրանքների մասին ֆիկտիվ տվյալներ։ Այսպիսով, նրանք իրենց ընկերությունների համար ստեղծել են ԱԱՀ-ի խոշոր կեղծ ակտիվներ։
«Պարզվել է, որ նշված հանցագործության արդյունքում մեղադրյալը խարդախությամբ յուրացրել է պետական բյուջեի միջոցները՝ 704 714 լարիի (ավելի քան 253 հազար դոլար) չափով»,- ասված է ծառայության հաղորդագրությունում։
Իրականացվում են համապատասխան ընթացակարգեր՝ վնասը փոխհատուցելու, ինչպես նաև հանցագործության մեջ ներգրավված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հետաքննություն է սկսվել խոշոր չափերի պետական միջոցների խարդախությամբ յուրացնելու փաստի առթիվ (Վրաստանի Քրեական օրենսգրքի 180-րդ հոդված): Մեղադրյալներին սպառնում է ազատազրկում վեցից ինը տարի ժամկետով։