Սեպտեմբերի 7-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 34 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1684-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1315 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 6020 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 299: