Փետրվարի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Թեյմուրազ Ջանջալիայի հետ, – հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական Միության հետ Հայաստանի և Վրաստանի համագործակցության, ինչպես նաև Արևելյան գործընկերության ձևաչափում երկու երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ։

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները։