Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով սեպտեմբերի 10֊ին կմեկնի Հայաստան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը։
«Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր»,- նշել է Արման Եղոյանը և հավելել, որ այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։
Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։