Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել երկրի Պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Իրակլի Օքրուաշվիլիին, ինչպես նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային: Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ:
Երկու քաղաքական գործիչների ազատ արձակումը պահանջվում էր Վրաստանի ողջ ընդդիմադիր սպեկտրի կողմից: Ուգուլավայի և Օքրուաշվիլիի գործերոում քաղաքականապես մոտիվացված դատական հետապնդման նշանների մասին ուղիղ կերպով խոսել են ԱՄՆ-ում և Եվրամիությունում:
Այս շաբաթ ընդդիմադիր կայատեղից հայտարարել էին, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հրաժարվելը կնշանակի խաթարել սահմանադրական բարեփոխումները խորհրդարանական ընտրությունների համակարգում: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մարտի 8-ին ընդդիմության հետ պայմանավորվածություն է ստորագրել ընտրական օրենսդրության վերաբերյալ՝ արևմտյան գործընկերների միջնորդությամբ:
Եվրախորհրդարանից հայտարարություններ են հնչել, որ Վրաստանը կարող է կորցնել Եվրամիության կողմից երկրին հատկացվող աննախադեպ ֆինանսական օգնությունը՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար, եթե իշխանությունները չկատարեն մարտի 8-ին ձեռք բերված հուշագրով ստանձնած իրենց բոլոր պարտավորությունները՝ դատական իշխանությունից քաղաքական նպատակներով օգտագործումը և ընտրական օրենսդրության բարեփոխումից հրաժարվելու հետ կապված:
500 միլիոն եվրո՝ համավարակի դեմ պայքարի համար» թեմայով Կուբիլյուսը հիշեցրել է Վրաստանին ԵՄ օգնության պայմանները:
Իր ուղերձի խոսքի ընթացքում Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի ճանաչում Օքրուաշվիլիին կամ Ուգուլավային որպես քաղբանտարկյալ: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ ցանկանում է, որ բոլորը հասկացությամբ մոտենան իր որոշմանը:
«Ես որոշեցի համաներման ակտ արձակել Ուգուլավայի և Օքրուաշվիլիի նկատմամբ: Մինչև նրանց համաներման ակտի ուժի մեջ մտնելը, ես կցանկանայի դիմել հանրությանը, ում համար իմ այսօրվա որոշումը հեշտ չի լինի և, հնարավոր է, նրանք ինձ չներեն: Անհրաժեշտ է բոլորին բացատրել համաներման բուն էությունը: Ես քաղբանտարկյալներին համաներում չեմ շնորհել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր Վրաստանում քաղբանտարկյալներ չկան», – հայտարարել է Զուրաբիշվիլին:
Օքրուաշվիլին հունիսի 20-ի գործի մեջ էր ներգրավված, երբ իշխանությունները ցրեցին հանրահավաքը Ռուսթավելիի պողոտայում, որին մասնակցում էին ավելի քան 7 հազար մարդ: Նա կալանավորվել էր 2019 թվականի հուլիսի 25-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել «հունիսի 20-21-ը Վրաստանի խորհրդարանի վրա գրոհման ընթացքում բռնի գործողություններ կազմակերպելու, առաջնորդելու և մասնակցելու համար»: Ավելի ուշ դատարանը նրան արդարացրեց կազմակերպման մասով:
2020 թվականի ապրիլի 13-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Օքրուաշվիլիին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 5 տարվա ազատազրկման:
Ինչ վերաբերում է Գիգի Ուգուլավային, ապա փետրվարի 10-ին, Վրաստանի Գերագույն դատարանը նրան դատապարտել է Թբիլիսիի զարգացման հիմնադրամի միջոցների յուրացման դեպքի առթիվ, երբ նա մայրաքաղաքի քաղաքապետն էր՝ քաղաքական գործչին դատապարտելով երեք տարի և երկու ամիս ժամկետով ազատազրկման: