Արդեն մի քանի ամիս է, ինչ միջազգային բեռնարկղային փոխադրումների գները կտրուկ նվազում են։ Միջազգային առաջատար «Freightos Baltic» ինդեքսը, որը չափում է բեռնարկղերի փոխադրման միջին արագությունը 12 հիմնական առևտրային ուղիներով, արդեն գրեթե մեկ տարի նվազման միտում ունի:
Ըստ վերը նշված ինդեքսի՝ մեկ բեռնարկղի վարձակալության արժեքը ներկայումս կազմում է 2 200 դոլար, ինչը համավարակի սկզբից մինչ այսօր համարվում է ամենացածր ցուցանիշը։
«Kairos Logistics»-ի գործադիր տնօրեն Միխայիլ Նամադովն է հայտնել՝ լոգիստիկայի և տրանսպորտային ծախսերի կրճատումը, ամենայն հավանականությամբ, կազդի ապրանքների արժեքի վրա մի քանի ամսից։
«Սակագնի փոփոխությունը՝ սկսած Չինաստանից, ինքնաբերաբար տարածվում է այլ ուղղությունների վրա և վերաբերում է նաև մեքենաների տրանսպորտավորմանը։ Վրացի ներկրողները մեքենաները գնում են հիմնականում ԱՄՆ-ից, և դրանց երկիր հասնելու համար պահանջվում էր մոտ 5 ամիս։ Ամերիկայից ժամանման ընթացքը շատ երկար էր՝ մոտ 5 ամիս։ Միևնույն ժամանակ մեքենաների պահանջարկը զգալիորեն ավելացավ, ինչը հանգեցրեց ավտոմեքենաների գների բարձրացմանը»,- նշել է նա։
Վերջինիս խոսքով, ցամաքային տրանսպորտում իրավիճակը կայունանում է, և այսօր կանխատեսումների և երկարաժամկետ պլանավորման համար ավելի շատ հնարավորություններ կան։
«Հերթերը նույնպես կրճատվում են, ինչը համապատասխանաբար անդրադառնում է լոգիստիկայի արժեքի վրա։ Եվրոպայից տրանսպորտավորումն էժանացել է 10-15 տոկոսով, Ուկրաինայից սակագինը նույնպես նվազել է։ Կարծում եմ՝ այս նվազումը մի քանի ամսից կարտացոլվի ապրանքների ինքնարժեքի վրա»,- ասել է Միխայիլ Նամադովը։
Վերջին շրջանում բեռնարկղային փոխադրումների արժեքը նվազել է գրեթե 90%-ով։ Հետագայում կարող է լինել փոքր-ինչ նվազում, բայց վառելիքի նորմատիվները խստացվում են, և, համապատասխանաբար, տրանսպորտավորման արժեքի կտրուկ նվազում արդեն չի լինի։