Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականին հանրապետություն է ներկրվել 7,7 մլն դոլարի 23 210 տոննա կարտոֆիլ, սա այն դեպքում, երբ 2022 թվականին՝ 4,1 մլն ԱՄՆ դոլարի 11 169 տոննա կարտոֆիլ է ներկրվել։

2022 թվականին կարտոֆիլի ներմուծման հիմնական աղբյուրը դարձել է Գերմանիան, որտեղից ներկրվել է 1 224 տոննա՝ 1,1 մլն դոլարի։ Դրան հաջորդում է Ռուսաստանը՝ 3 749 տոննա՝ 1 մլն դոլարի, հետո Բելառուսը՝ 2 728 տոննա, 750 290 դոլարի։

2023 թվականին երեք առաջատար ներմուծող երկրների կազմը մնացել է անփոփոխ, սակայն առաջին տեղում Ռուսաստանն է՝ այնտեղից ներկրված 8 435 տոննա կարտոֆիլով՝ 2,2 մլն դոլար արժողությամբ, որին հաջորդում է Բելառուսը՝ 8 050 տոննա՝ 2,1 մլն դոլարի, իսկ Գերմանիայից՝ 1 160 տոննա՝ 185,330 դոլարի ամբողջ տարում։