Վրաստանի վիճակագրության ծառայության նախնական գնահատականների համաձայն՝ 2024 թվականի ապրիլին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 11,8%, իսկ 2024 թվականի առաջին չորս ամիսների միջին ցուցանիշը որոշվել է՝ 9.0%:
Վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի ապրիլին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճ է գրանցվել հետևյալ ոլորտներում՝ արտադրություն, շինարարություն, տեղեկատվություն և կապ, տրանսպորտ և պահեստավորում, առևտուր, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեությունը։
Ըստ Georgiastat-ի՝ նվազման միտում է գրանցվել էներգետիկայի ոլորտում։