Սաքստատի տվյալներով՝ 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 5,019 մլրդ դոլար, ինչը 18,2 տոկոսով ավելի է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում:
Արտահանմանը բաժին է ընկնում 1,5 մլրդ դոլար (+24,4%), ներմուծմանը՝ 3,4 մլրդ դոլար: Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 1,9 մլրդ դոլար, ինչը կազմում է ընդհանուր առևտրաշրջանառության 38,7%-ը:
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի 10 խոշորագույն առեւտրային գործընկերներին բաժին է ընկնում ամբողջ արտահանման 78 տոկոսը: Արտահանման խոշորագույն շուկաներն են Չինաստանը (262,5 մլն դոլար), Ռուսաստանը (205,3 մլն դոլար) եւ Ադրբեջանը (195,6 մլն դոլար):
Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է Թուրքիան (758 մլն դոլար), որին հաջորդում են Ռուսաստանը (598,7 մլն դոլար) և Չինաստանը (552 մլն դոլար):
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի խոշորագույն ներկրված ապրանքների ծավալը կազմում է՝ 309 մլն դոլար եւ ներմուծման ամբողջ ծավալի 8,9 տոկոսը: Երկրորդ տեղում է նավթն ու նավթամթերքը՝ 255,4 մլն դոլար (ներմուծման ընդհանուր ծավալի 7,3%-ը), երրորդ տեղում է պղնձի խտանյութը՝ 233,9 մլն դոլար (ներմուծման ընդհանուր ծավալի 6,7%–ը):