Հունվարի 23-ին, Ախալքալաքի քաղաքապետարանի Գոգաշեն գյուղի մանկապարտեզն իր դռները բացեց նախադպրոցական տարիքի երեխաների համար, որը սկսել էին կառուցել դեռ 2020 թվականին։
Հունվարի 23-ից Գոգաշեն գյուղում սկսեց գործել մանկապարտեզ։ Այնտեղ հաճախում են ոչ միայն գոգաշենցի երեխաները, այլեւ Ափնիա եւ Քարսեպ գյուղերի երեխաները։ Ընդհանուր առմամբ, նախադպրոցական հաստատությունն ունի 26 սան։ Մանկապարտեզում գործում է մեկ խումբ, որն ամբողջությամբ համալրված է։
Գոգաշեն գյուղի մանկապարտեզը կառուցվել է պետության միջոցներով:
Գոգաշենում մանկապարտեզի շինարարությունը ժամանակից ուշ կավարտվի