Հունվարի 23-ին Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել քույր քաղաքներ Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությանը, կարևորվել է երկու մայրաքաղաքներում մշակութային տարբեր համատեղ միջոցառումների անցկացումը։