Սեպտեմբերին ևս ակնկալում ենք գնաճ, – հայտարարել է Վրաստանի Դիստրիբյուտորների ասոցիացիայի ղեկավար Իվա Ճղոնիան: Ըստ նրա պատճառը լարիի տատանվող լարիի փոխարժեքն է, որը վերջին 5-6 տարիներին միայն վեր է շարժվում: Գրում է Business Վրաստանը:
«Ազգային բանկը կատարում է ոչ կոմպետենտ հայտարարություններ, անգամ նույն գնաճի դեպքում, որ այն գտնվում է մի ցուցանիշի վրա, ինչը միջամտություն չի պահանջում: Պարզ ասած, սա նշանակում է, որ երբ բյուջեն հաշվարկված է 2.63 փոխարժեքից, ապա առավելագույն փոխարժեքը, որը բիզնեսը կարող է օգտագործել իր հաշվարկներում, կազմում է 2.70: Այսօր մեկ դոլարն արժե երեք լարի: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ գնաճը կարող է լինել այն նվազագույն մակարդակի վրա, որին ցանկացած բիզնես կարող է հաղթահարել:
Գնաճ է եղել մի քանի անգամ, սեպտեմբերին էլ ենք մենք ակնկալում ևս մեկ ցատկ, իհարկե, եթե այս նշաձողը պահպանվի: Հավանական է, որ այս նշաձողը կպահպանվի, քանի որ վերջին 5-6 տարիների ընթացքում, եթե հաշվի չառնենք մի քանի ամիսը, մենք տեսնում ենք, որ լարիի տատանվող փոխարժեքը նշանակում է շարժ միայն դեպի վեր:
Ոչ կոմպետենտ հայտարարությունները, ծիծաղ առաջացնող հայտարարություններն ուժեղացնում են վնասը և խուճապը», – ասում է Իվա Ճղոնիան:
Ըստ նրա, երկրի տնտեսական թիմը պետք է գործի Ազգային բանկի հետ համատեղ:
«Հակառակ դեպքում, լարիի փոխարժեքի հարցը կշարունակվի հավերժ, ինչը ցավագին կանդրադառնա բնակչության վրա: Բնակչության աշխատավարձերը չեն բարձրանում, ավելի է թանկանում սպառողական զամբյուղը, ով վարկեր ունի դոլարով, հատկապես բիզնեսը, այն շատ ծանր բեռ է դառնում: Հետևաբար բացառված չէ, որ մի շարք ընկերություններ պարզապես դադարեցնեն իրենց գործունեթյունը:
Ոչ միայն ներմուծումը, այլ նաև տեղական արտադրանքները կթանկանան, քանի որ տեղական արտադրությանն անհրաժեշտ է ներմուծվող հումք», – ասել է Իվա Ճղոնիան: