Մարտի 21-ից, կորոնավիրուսի հնարավոր տարածման առավելագույն կանխարգելման նպատակով, Վրաստանի պաշտպանական ուժերը անցնում են զորանոցային իրավիճակի,- այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:
Զորանոցային ռեժիմի ընթացքում զինվորներին արգելվում է լքել զորամասի տարածքը:
«Նման կանխարգելիչ միջոցառումները զգալիորեն կնվազեցնեն զորամասերում վիրուսի տարածման հավանականությունը: Զորամասերին կտրամադրվի անհրաժեշտ ամեն բան։ Այս իրավիճակին անցնելը կապված է ռազմական անձնակազմի և նրանց ընտանիքների պաշտպանության հետ», — ասվում է հայտարարության մեջ:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է լրացնել հատուկ հարցաթերթիկներ՝ վիրուսների կանխարգելումը առավելագույնի հասցնելու համար: Ռազմական ոստիկանության ստորաբաժանումը պարտավոր է վերահսկել ինքնամեկուսացման մեջ գտնվողներին:
Ըստ Ղարիբաշվիլիի, այս կանխարգելիչ միջոցառումները զգալիորեն կնվազեցնեն ռազմակայանում վարակի տարածման հավանականությունը:
«Իմ, որպես Վրաստանի պաշտպանության նախարարի առաջնահերթ խնդիրն է պաշտպանել մեր զինվորներին և նրանց ընտանիքներին: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, մարտի 21-ից անցնել զորանոցային ռեժիմի:
Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար, կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականների համաձայն, պաշտպանության նախարարությունն առաջին իսկ օրվանից ակտիվորեն ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: