Ներքին գործերի նախարարությունը ցույցի կազմակերպիչներին խորհրդարանի տարածքը ազատելու համար տվել է 30 րոպե: Այս մասին տեղից հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը:

ՆԳՆ-ն ներկայացուցիչը զրուցել է «Ազգային շարժման» անդամ, Զաալ ՈՒդումաշվիլիի հետ: Զաալ Ուդումաշվիլին նշել է, որ հավաքը խաղաղ է, և նրանք չեն պատրաստվում ցրվել:

Բացի այդ, հատուկ նշանակության ջոկատի ավտոբուսները և ջրցան մեքենաները կանգնած են առաջին հանրապետության հրապարակում:

Այսօր խորհրդարանում նախատեսված է բյուրոյի նիստ: Առավոտից արգելափակված են խորհրդարանի շենքի մուտքը: