Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: «Արցախգազ» ընկերությունը հայտնում է, որ Արցախ գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը:

Երեկ ևս ադրբեջանական կողմը արգելափակել էր Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը, 6-ժամյա դադարից հետո գազամատակարումը վերականգնվել էր:

Շրջափակման մեջ գտնվող Արցախում նաև հոսանքի խնդիր կա, հովհարային անջատումներ են: Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքում Հայաստանից սնունցվող միակ բարձրավոլտ գիծը վթարվել է, ադրբեջացիները թույլ չեն տալիս մոտենալ տարածքին, վերացնել վթարը: