Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, Ղարաբաղում բնակվող հայերը պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան կամ լքեն տարածքը։
Ինչպես նշել է Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, պայմաններ կստեղծվեն նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դրոշի ներքո, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն, ինչպես Ադրբեջանի քաղաքացիներինը։
Ադրբեջանի նախագահի խոսքով, եթե Ղարաբաղում անջատողական շարժում չլիներ, լեռնային անկլավի հայերը կապրեին ավելի լավ պայմաններում, քան հիմա։
«Ով չի ցանկանում մեր քաղաքացին դառնալ, ճանապարհը փակ չէ, բաց է։ Նրանք կարող են ինքնուրույն գնալ, ոչ ոք նրանց չի կանգնեցնի։ Նրանք կարող են գնալ ռուս խաղաղապահների բեռնատարներով։ Նրանք կարող են ավտոբուսով գնալ։ Ճանապարհը բաց է»,- ասել է Իլհամ Ալիևը։