Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը արտակարգ և լիազոր դեսպանի կոչումներ է շնորհել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին:
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին:
Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին: