«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում, որին մասնակցելու է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Թուրքիայի ԱԳՆ-ից էլ հայտնել էին, որ առաջին նիստն անցկացվելու է փոխնախարարների մակարդակով։ Թուրքիան նիստին ներկայացնելու է Սեդատ Օնալը։

Հիշեցնենք, որ 3+3 ձևաչափում ընդգրկված են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը։ Վերջինն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու այդ ձևաչափով քննարկումներին։

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց, երկու երկրների ԱԳ նախարարությունների տարածած պաշտոնական հաղորդագրություններում հանդիպման մասին որևէ բան ասված չէ։

Panorama.am