Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1371-ով՝ հասնելով 59 հազար 995-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 406-ով և հասել 47 հազար 119-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել 3 հազար 957 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 336 հազար 111-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1046-ի, ևս 311 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 519 մարդ: