«Ախալքալաքի երիտասարդական գաղափար» կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ Ախալքալաքի շրջանի կարևորագույն խնդիրների վերաբերյալ։

Մրցութային թեմաները հետևյալն են՝

  • մասնագիտական ​​կրթություն
  • կարիերայի պլանավորում
  • արտադպրոցական ակտիվություն

Եթե ցանկանում եք մասնակցել դրամաշնորհային մրցույթին, ապա պետք է համապատասխանեք հետևյալ կետերին՝

  • տարիքը՝ 15-24 տարեկան
  • առավելագույն բյուջեն՝ 960 լարի
  • ծրագրի շրջանակներում չեն ֆինանսավորվում սարքավորումները, հոնորարը և էքսկուրսիաները։

Նախագծերի ընդունման վերջնաժամկետը մինչև 2023 թվականի հունվարի 31-ն է։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ ybakhalkalakiyb@gmail.com