Վրաստանում վերջին թանկացումներից հետո կարելի է նկատել բենզինի գնի նվազում։ Ախալքալաքում Euro Regular բենզինի 1 լիտրի գինը տատանվում է 2,40-2,90 լարիի սահմաններում։ Թբիլիսիում նույն վառելիքի ինքնարժեքն էլ ավելի ցածր է և միջինը կազմում է 2,25-2,35 լարի մեկ լիտրի համար։

Ախալքալաք

benzin

Թբիլիսի

benzin2

benzin3

benzin4

Այս տարվա մարտին Ախալքալաքում Euro Regular բենզինն արժեցել է 1 լիտրը 3,35-3,55 լարի։

Ախալքալաքում բենզինի եւ դիզվառելիքի գներն այսօր

2022 թվականի օգոստոսի դրությամբ Վրաստանում բենզինի միջին գինը մեկ լիտրի համար կազմել է 3.68 լարի, իսկ դիզելինը` 4.55 լարի մեկ լիտրի համար։ Globalpetrolprices պորտալի տվյալների համաձայն՝ այդ ժամանակ Վրաստանում վառելիքը ամենաթանկն էր տարածաշրջանի երկրների շրջանում։

Picodi.com -ի կատարված մեկ այլ ուսումնասիրության համաձայն, 2022 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Վրաստանում բենզինի միջին արժեքն աճել է 22,7%-ով (3,18 ₾-ից մինչև 3,90 ₾): Ուզբեկստանում, Ղրղզստանում և Հայաստանում գնաճը չի գերազանցել երեք տոկոսը՝ համապատասխանաբար 1.3%, 2.3% և 2.9%։ Այս առումով հակաառաջատար էր դարձել Թուրքիան, որտեղ բենզինը թանկացել էր 100%-ով։ Սակայն պարզվեց, որ կան երկրներ, որտեղ բենզինը ոչ թե թանկացել է, այլ էժանացել, օրինակ՝ Ղազախստանում բենզինը էժանացել է 0,7 տոկոսով։

Բենզալցակայաններում վառելիքի գինը ձևավորվում է մի քանի գործոնների հանրագումարից՝ մաքսային արժեք, ակցիզ, ԱԱՀ, գործառնական ծախսեր և հավելագներ։

2022 թվականի մայիսին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանձնարարեց Տնտեսական խորհրդին զբաղվել վառելիքի բարձր գների պատճառներով։ Արդյունքում մրցակցության գործակալությունը կանոնավոր մշտադիտարկում է անցկացրել՝ հետևելով Ռուսաստանից, Բուլղարիայից և Ռումինիայից ներկրվող նավթամթերքների արժեքին։ Պարզվել է, որ չնայած ինքնարժեքի մի քանի անգամ տարբերությանը, երեք երկրներից ներկրվող վառելիքը վաճառվում է նույն գնով։

Այս տարվա օգոստոսին էկոնոմիկայի նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի Կառավարությունը մինչև սեպտեմբեր ակնկալում է բենզինի գնի նվազում։