Երեք տարում երկնիշ տնտեսական աճի ֆոնին ժամկետանց վարկերի քանակը կրկնապատկվել է:

Ըստ Վրաստանի Ազգային բանկի՝ ժամկետանց վարկերի աճի հիմնական պատճառը պայմանավորված է Covid-19-ի շոկային շրջանով և եկամուտների նվազմամբ։

«Հետհամաճարակային վերականգնման պայմաններում մենք այլևս չունենք ժամկետանցների էական աճ, իսկ առանձին ամիսների չնչին աճն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ ընդհանուր առմամբ ավելանում է վարկառուների թիվը։ Դրամավարկային արտահայտությամբ՝ աճը պայմանավորված է ամբողջ պորտֆելի աճով։ Ինչ վերաբերում է 30 օրից ավելի վարկային պարտավորությունները չվճարող անձանց ընդհանուր թվին, առանց սթրեսային ժամանակահատվածների, այն հիմնականում կայուն է և չի փոխվում»,- պարզաբանում են Ազգային բանկից։

Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ սև ցուցակում է հայտվել 574 715 վարկառու։ Ժամկետանց վարկերի ծավալը երեք տարում կրկնապատկվել է, եթե 2019 թվականին ժամկետանց վարկերը կազմել են 2,553,781,747 լարի, ապա 2020 թվականին դարձել է 3,088,094,794 լարի, 2021 թվականին՝ 3,622,861,901 լարի, այս տարի աճել է մինչև 4,359,105,450 լարի: