Փետրվարի 24-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 443 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 269 438 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 19 051 թեստավորում, որից 11 825-ը հակամարմինների թեստով, 7 226-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 461 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 263 257 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 6 մարդ, ընդհանուր՝ 3 463:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.33%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.36%, վերջին 7 օրվանը՝ 2.36%:
Կարանտինում է գտնվում 307 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 1 600, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 193 մարդ: