Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն` դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը Վրաստանում չի նախատեսվում COVID-19-ի սահմանափակումների զգալի մեղմացում: Ինչպես հայտնել են գերատեսչությունից, այդ որոշումը կայացվել է դրական դինամիկան պահպանելու նպատակով: Այնուամենայնիվ, աննշան մեղացումներ կլինեն: Ձեզ ենք ներկայացնում ամբողջական ցուցակը, թե ինչ է «կարելի», իսկը ինչը «չի կարելի»:
Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում հասարակական տրանսպորտը չի գործի,
Ամբողջ երկրով մեկ միջքաղաքային սահմանափակումները նույնպես կգործեն, ճամփորդությունները կթույլատրվեն միայն անձնական մեքենաներով,
Շուկաները կմնան փակ: Ագրարային շուկաները կշարունակեն գործել` անվտանգության կանոններին լիովին պահպանելով:
Դեկտեմբերի 24-ից ներառյալ հունվարի 2-ը՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում թույլատրվում է առևտրի օբյեկտների աշխատանքը, սակայն, լրացուցիչ կանոնների պահպանման պարտադիր պայմանով.
Խանութների աշխատանքային ժամերն են՝ 07:00-19:00,
Խանութի յուրաքանչյուր 20 ք.մ-ում թույլատրվում է կանգնել ոչ ավելի, քան մեկ այցելուի,
Խանութի ներսում և դրսում հերթերը վերահսկելու համար օբյեկտները պետք է վերահսկողություն իրականացնեն,
Զեղչերն ու ակցիաները թույլատրվում են միայն առավոտյան և առցանց,
Հանդերձարանները հագուստի խանութներում չեն աշխատի,
Ապրանքների փոխանակման կամ վերադարձման ժամկետը 1 ամիս կլինի, գործընթացը թույլատրվում է փետրվարի 1-ից,
Առևտրի կենտրոններում սննդի կետերը չեն գործի,
Լեռնադահուկային հանգստավայրերում գտնվողներից բացի բոլոր հյուրանոցները շարունակում են գործել: Այնուամենայնիվ, հյուրանոցներին առընթեր գործող ռեստորանների աշխատանքը սահմանափակվում է:
Այժմ հյուրերը կկարողանան այցելել վերոհիշյալ ռեստորանները մինչև 21:00-ն, այնուհետև կաշխատի սենյակային առաքման ծառայությունը:
Վրաստանի ողջ տարածքում գործող ռեստորանները, սրճարանները, բարերը կմնան փակ և կշարունակեն աշխատել միայն առաքմամբ:
Պարետային ժամը պահպանվում է երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն: Բացառություն են կազմում Ամանորի և Սուրբ Ծննդյան գիշերը: