«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, և մենք դա հաստատել ենք մեր քաղաքականությամբ և գործողություններով, որ մենք հարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը, բայց ամենից շատ սիրում ենք մեր երկիրը», – համաժողովում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեսպանների հետ կոնֆերանսի ժամանակ:

Նրա խոսքով, այնքան էլ հաճելի չէ լսել Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները, քանի որ երկրում պատերազմ է, Վրաստանի իշխանություններն այլևս չեն ցանկանում մեկնաբանել այս թեման։

«Եկեք անկեղծ լինենք, իհարկե, Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչներից հայտարարություններ լսելն այնքան էլ հաճելի չէ, բայց ես կցանկանայի նշել, քանի որ երկիրը, նրա կառավարությունը և ժողովուրդը գտնվում են պատերազմական վիճակում, մենք չենք ուզում ավելորդ հայտարարություններ այս թեմայով: Մի բան եմ ուզում ասել, մեր հիմնական խնդիրը սեփական ազգային շահերի պաշտպանությունն է։ Ես բազմիցս ասել եմ, և մենք դա հաստատել ենք մեր քաղաքականությամբ, մեր գործողություններով, որ մենք բնականաբար հարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը, հարգում ենք բոլոր երկրներին, բայց ամենից շատ սիրում ենք մեր երկիրը։ Ըստ այդմ, մեր բոլորի հիմնական պարտականությունն է պաշտպանել առաջին հերթին մեր երկրի շահերը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: