Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար պարտադիր ապահովագրություն կգործի: Այսօր համապատասխան օրենսդրական փաթեթը, որը մշակել է կառավարությունը, կներկայացվի խորհրդարանի բյուրոյի նիստին:
Ըստ տրանսպորտային միջոցների կատեգորիաների՝ օրինագիծը սահմանում է ամենամյա ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն չափ:
Մասնավորապես, 50 սմ-ից ավել ծավալով շարժիչ ունեցող մոտոցիկլետի համար այն կազմում է 75-110 լարի: Թեթև մարդատար մեքենաների համար, որոնց թույլատրված առավելագույն զանգվածը չի գերազանցում 3 500 կգ-ը, իսկ նստատեղերի քանակը չի գերազանցում 8-ը՝ 100-150 լարի: Ավտոբուսների համար, որոնց նստատեղերի քանակը գերազանցում է 8-ը՝ 160-240 լարի: Բեռնատար մեքենայի համար, որի թույլատրված առավելագույն զանգվածը գերազանցում է 3 500 կգ-ը՝ 210-310 լարի, կցորդիչների համար՝ 50-75 լարի: Գյուղատնտեսական մեքենաների, հատուկ ինքնագնաց մեքենաների համար նախատեսվում է 60-90 լարի: