«Վրացական երազանքը» պատրաստվում է ուղղափառությունը հռչակել որպես պետական կրոն, գրում է newsgeorgia.ge տեղեկատվական պորտալը՝ հղում անելով ընդդիմադիր «Formula» հեռուստաալիքին։
Ըստ Formula-ի՝ սա հենց այն «գաղտնի նախաձեռնությունն է ավանդական արժեքների պաշտպանության ոլորտում», որի մասին իշխող կուսակցությունը խոստանում է պաշտոնապես հայտարարել մեկ ամսից։ Այս նախաձեռնության հեղինակը, ըստ հեռուստաալիքի, «Վրացական երազանքի» հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին է։
Սակայն, ըստ նույն, չհաստատված ու անկողմնակալ տեղեկությունների, Պատրիարքարանը թույլտվություն չի տալիս։ Formula-ն պնդում է, որ օգոստոսի 26-ին Պատրիարքարանում այս հարցով ժողով է տեղի ունեցել ՎՈՒԵ-ի ավագ հիերարխների ներկայությամբ, սակայն որոշում չի կայացվել։
Հայտնի է դարձել նաև, որ ՎՈՒԵ գլուխ Իլիա Երկրորդը կարծում է, որ այժմ դրա ժամանակը չէ։ Այս իրավիճակն արդեն Վրաստանում եղել է 2002 թվականին, այն ժամանակ պատրիարք Իլիա Երկրորդը դեմ էր արտահայտվել այս առաջարկին, քանի որ, նրա կարծիքով, «դա անհրաժեշտ չէր և անհրաժեշտ պատմական ենթատեքստ չէր կազմավորվել»։
Պատրիարքարանը, ըստ անանուն աղբյուրների, մտավախություն ունի, որ Եկեղեցին պետական կրոն հռչակվելու դեպքում կկորցնի իր անկախությունը, այդ թվում՝ ֆինանսական ու գույքային: Նաև հիերարխների նշանակման հարցում. կարող է ստացվել այնպես, որ իշխանությունը ստանա թեկնածությունները հաստատելու իրավունք։
«Վրացական Երազանքի» առաջնորդները և անձամբ Իվանիշվիլին վերջին շրջանում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ անընդհատ ասում են, որ կուսակցությունը պետք է ունենա սահմանադրական մեծամասնություն ընտրություններում, որպեսզի լուծի մի շարք հարցեր՝ «Միացյալ ազգային շարժման» և դրան մոտ կանգնած կուսակցությունների լուծարում և արգելում, «հակա-ԼԳԲՏ» փաթեթի հաստատում, խոսք է գնում նաև Վրաստանի տերիտորիալ կառուցվածքում հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին։ Չորրորդ պատճառը «Երազանքում» դեռ չեն անվանվում։
Բիձինա Իվանիշվիլին օգոստոսի 25-ին Ռաճայի բարձրալեռ շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իշխող կուսակցությունն աշխատում է «երկրի և հավատքի համար էկզիստենցիալ նշանակություն ունեցող հարցի վրա»։
«Այս կարևոր որոշման մասին հանրությանը կտեղեկացնենք առաջիկայում»,- ասել է նա։
Ներկայում Վրաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից, սրա հետ միասին՝ ուղղափառությունը առանձնահատուկ դերակատարում ունի։ Վրաստանի Սահմանադրության 8-րդ հոդված. «Կրոնի ու դավանանքի ազատության հետ մեկտեղ, պետությունը ճանաչում է Վրաստանի առաքելական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու հատուկ դերը Վրաստանի պատմության մեջ և պետությունից նրա անկախությունը»:
Պետության և ՎՈՒԵ-ի հարաբերությունները կարգավորվում են սահմանադրական համաձայնագրով, այսպես կոչված, կոնկորդատով։ 2002թ.-ին ստորագրվելուց հետո այն ՎՈՒԵ-ն դարձրեց օրինական արտոնյալ կրոնական կազմակերպություն: Այլ հարցերի հետ մեկտեղ համաձայնագիրը սահմանում է Եկեղեցու իրավունքները եկեղեցական գույքի նկատմամբ։ Կառավարությունը ՎՈՒԵ-ին ֆինանսավորում է պետական բյուջեից՝ տարեկան մոտ 30 մլն լարի։ Այս տարի Պատրիարքարանը լրացուցիչ ստացել է ևս 35 միլիոն լարի կրթական ծրագրերի համար։ Պետբյուջեից ֆինանսավորվում են ևս չորս դավանանքների, սակայն գումարներն անհամեմատելի են. օրինակ՝ բոլորի համար այս տարի հատկացվել է 6,5 մլն լարի։
Ավելին կարդացե՛ք այստեղ՝ newsgeorgia.ge