Վրացական դեղատներում մի շարք դեղերի համար գործում է 300-1000% գնային վերադրում։ Այս մասին «Պալիտրա» և «Պալիտրանյուզ» ռադիոկայանների «Բիզնես» հաղորդման ժամանակ հայտարարել է Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալության նախագահ Իրակլի Լեկվինաձեն։ Գրում է bizzone.info-ն։

Նրա խոսքով, տվյալ գործակալությունն այժմ զբաղվում է դեղագործական շուկայի ուսումնասիրությամբ։

Ինչպես հայտարարել է Լեկվինաձեն, ուսումնասիրության ավարտի ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն արդյունքները շատ հետաքրքիր կլինեն։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք դեղագործության հարցով։ Շուկայում կան 8 ընկերություններ, որոնք համակարգում են 14 դեղամիջոց և գերիշխող դիրք ունեն։ Նրանց համար գների վերադրումը տատանվում է 300-ից մինչև 1000%: Խոսքը պահանջարկ ունեցող դեղերի մասին է։

Մենք ներկայումս գնահատում ենք այս գնային վերադրման հիմնավորությունը: Արդյունքները շատ հետաքրքիր կլինեն, բայց կոնկրետ երբ պատրաստ կլինեն, չեմ կարող ասել»,- ասել է Լեկվինաձեն։