Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, հաճախորդին նախնական պայմանավորվածությամբ խաբելու փաստով ձերբակալել են երկու անձի։
Ըստ քննչական ծառայության՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետում գտնվող բնակելի տներից մեկում ապօրինի կենդանիների սպանդանոց են ստեղծել: Անտեսելով բոլոր անասնաբուժասանիտարական ընթացակարգերը՝ մշակել են ձիու և ավանակի միս, որը տավարի մսի տեսքով վաճառել են Թբիլիսիի շուկաներից մեկում գտնվող առևտրային օբյեկտին:
Վաճառքից հանվել է մեծ քանակությամբ ձիու միս և մի քանի տասնյակ ձի, որոնք նախատեսվում էր մորթել և վաճառել մինչև Ամանոր:
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 5-ից 8 տարի ժամկետով։