Քաղաքականություն 17 Դեկտեմբերի, 2015 • Իվանիշվիլին պաշտոնապես կվերադառնա քաղաքականություն

«Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ Բիձինա Իվանիշվիլին խոստացել է միանալ նախընտրական քարոզարշավին հաջորդ տարվանից:

Իշխող դաշինքի քաղաքական Խորհրդի կայացած նիստից հետո, «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ`

«Բիձինա Իվանիշվիլին խոստացել է, որ հաջորդ տարվանից նա ակտիվորեն կներգրավվի նախընտրական քարոզարշավին», — ասել է Զվիադ Կվաճանտիրաձեն:

Խորհրդարանի պատգամավոր Էլիսո Չապիձեի խոսքով, 2016 թվականի գարնանը «Վրացական երազանք» դաշինքը կհայտարարի մեծամասնական պատգամավորների իրենց թեկնածուների անունները, իսկ թե ով կլինի ցուցակում, դաշինքը կներկայացնի խորհրդարանական ընտրություններից 40-50 օր առաջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝